Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

20:12, 3 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2024թ․ մրցանակը հանձնվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար, լրագրող Հեղինե Բունիաթյանին՝ որակյալ լրագրության զարգացմանը նպաստելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի մամուլի ակումբից, մրցանակը հանձնվում է Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիայի կողմից։


© 2009 ARMENPRESS.am