Մեկնարկում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

18:41, 10 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի մեկնարկի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մրցույթի նպատակներն են`

«Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամ:

Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք՝

Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

  1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ (մասնավորապես՝ մաթեմատիկա, ֆիզիկա, մեխանիկա, աստղագիտություն, էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա),
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն (մասնավորապես՝ ռոբոտատեխնիկական համակարգեր),
  3. Մանկավարժական տեխնոլոգիաներ (մասնավորապես՝ մանկավարժական, պատմական, բանասիրական և հոգեբանական գիտություններ),
  4. Ռազմական անվտանգության համակարգեր, (մասնավորապես՝ ռազմական, տեխնիկական գիտություններ),
  5. Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ (մասնավորապես՝ կենսաբանական, գյուղատնտեսական, քիմիական գիտություններ, վերականգնվող և այլընտրանքային էներգետիկա, նյութագիտություն):

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել anush.mkhitaryan@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:

Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև ռուսերեն կամ անգլերեն լեզուներով՝ համաձայն ներկայացված ձևաչափի:

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են 2024 թվականի մայիսի 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 10-ը ներառյալ։

Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 642 և 010 599 643 հեռախոսահամարին»,- ասվում է հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am