Անդրեյ Արեշեւ. Թուրքիայի հիստերիան ավելի շատ նախատեսված Է ներքին լսարանի համար

11:21, 24 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի որոշումը իրավական եւ քաղաքական բաղադրիչ ունի: Ինչ վերաբերում Է հարցի իրավական կողմին, հարկ Է ուշադիր քննել համապատասխան գործերի կապակցությամբ ֆրանսիական դատարանների պրակտիկան: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտարարել Է Սեւծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը:

«Ինչ վերաբերում Է թուրք քաղաքական գործիչների Էմոցիոնալ հայտարարություններին, ապա դրանք ավելի շատ նախատեսված են ներքին լսարանի համար: Հիստերիան վաղ թե ուշ կհանդարտվի, ինչպես որ նախկինում Է եղել, տեղը զիջելով առավել կշռադատված գնահատականներին: Այսօր Թուրքիայում բավականին հակասական գործընթացներ են տեղի ունենում՝ կապված երկրի պատմության մեջ կատարված մի շարք դրամատիկ փոփոխությունների քննարկման հետ (օրինակ՝ 1930-ական թվականներին Դերսիմի իրադարաձությունները): Աստիճանաբար հանվում Է նաեւ հայերի ցեղասպանության վրա դրված տաբուն, եւ այդ գործընթացը հազիվ թե հնարավոր լինի կանգնեցնել»,- ընգգծել Է ռուսաստանցի փորձագետը:


© 2009 ARMENPRESS.am