Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել Մինսկի խմբի գործընթացին

13:40, 24 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք նախագահների հանդիպումն ու համատեղ հայտարությունը Սոչիում փորձ էր ստեղծելու դրական տպավորություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց, որ  միջնորդ երկրները` հատկապես Ռուսաստանը, մեծապես ցանկանում են, որ պատերազմ չսկսվի: «Նրանք իրենց ջանքերն ուղղում են եւ ուղղելու են պատերազմ չվերսկսելու համար: Հայտարարության  մեջ նշված է, թե ինչպես պետք է ստուգումներ կատարվեն սահմանում զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի կապակցությամբ»,-ասաց Մանոյանը: Նա նշեց, որ բանակցությունների մեջ իրական առաջընթաց չի եղել եւ չի էլ կարող լինել: Ադրբեջանը կփորձի խոչընդոտել Մինսկի խմբի գործընթացին:


© 2009 ARMENPRESS.am