Դեմոյանը Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը բացահայտ ագերսիա է որակում

15:11, 25 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կոչ էր Թուրքիային, որ Եվրոպայում նրան չեն սպասում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 25-ին Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ Թուրքիան եւս մեկ անգամ ցույց տվեց, որ պատրաստ չէ ընդունելու իր պարտությունը: «Նա ցույց տվեց, որ պատրաստ չէ քաղաքական, մշակութային եւ այլ առումներով դառնալ ԵՄ անդամ: Սա երեւում է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի վերջին հայտարարությունից, համաձայն որի` թուրքերը կվերադառնան այն տարածքներ, որոնք կորցրել են 1911-23 թթ-ին»,-ասաց Դեմոյանը: Նա նշեց, որ դա բացահայտ ագրեսիայի նշան էր: 


© 2009 ARMENPRESS.am