Սոչիում նախագահների հանդիպումը նվազեցնում է պատերազմի հավանականությունը

13:57, 26 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում երեք նախագահների կողմից ընդունված հայտարարությունը աջակցություն էր ԵԱՀԿ գործունեությանը եւ Ռուսաստանի նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ  Սոչիում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի համատեղ հանդիպումը շատ կարեւոր էր, որին միջնորդում էր Դմիտրի Մեդվեդեւը: «Սա, հավանաբար, վերջին անգամն է, երբ Ռուսաստանի նախագահը հանդես է գալիս միջնորդությամբ: Նա իր սեփական ժամանակը եւ կապիտալն է ներդրում այս հանդիպումների մեջ»,-ասաց Կիրակոսյանը: Քաղաքագետի խոսքով` Սոչիում տեղի ունեցած հանդիպումը նվազեցրեց պատերազմի հավանականությունը: «Միջազգային հանրությունը եւ Մինսկի խումբը հասկացան, որ ռազմատենչ հայտարարություններն ապակառուցողական բնույթ են կրում»,-նշեց Կիրակոսյանը: 


© 2009 ARMENPRESS.am