Նեղացկոտ տղայի պահվածքով Թուրքիայի հնարավորությունները սահմանափակ են

11:59, 31 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ,  31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրիանգծի ընդունումը պատասխան էր Թուրքիային, որը փորձում է վերջնագրի լեզվով խոսել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ Ֆրանսիայի հետ կապված բազմաթիվ սպառնալիքներն առաջին հերթին կվնասեն Թուրքիային` քաղաքական, տնտեսական առումներով: «Թուրքիան բարդ իրավիճակում է հայտնվել նաեւ Իրանի հետ կապված: Մի կողմից չի կարող անտեսել Իրանին, մյուս կողմից` Արեւմուտքին»,-ասաց թուրքագետը: Թուրքիան փորձում է երկկակի խաղ տանել սեփական անվտանգության համար: «Այդ երկրի քաղաքականությունը նմանվում է նեղացկոտ տղայի պահվածքի: Նրա հնարավությունները բավական սահմանափակ են»,-նշեց Հովսեփյանը:

Նա ասաց, որ Թուրքիան  իրականում ոչինչ չի կարող անել, քանի որ գծված են սահմաններ, որոնք իրավունք չունի անցնելու:


© 2009 ARMENPRESS.am