Հայաստանի շահերից է բխում Ռուսաստանում ժողովրդավար նախագահ ընտրվելը

12:33, 7 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքում Ռուսաստանի Դաշնության նախագահ կընտրվի Վլադիմիր Պուտինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը նշեց, որ բոլոր տվյալները ցույց են տալիս, որ հենց նա է լինելու Ռուսաստանի հաջորդ նախագահը, ում ձեռնտու չէ ընտրությունների երկրորդ փուլը: «Հայաստանի շահերից է բխում յուրաքանչյուր դեմոկրատական թեկնածուի ընտրվելը: Այդ ընտրությունները մեծ արձագանք կունենան ամբողջ հետխորհրդային տարածաշրջանում»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ հայ ժողովրդին պետք է ժողովրդավար, քրիստոնեական արժեհամարկարգի վրա ձեւավորված Ռուսաստան, ինչում Հայաստանի եւ նրա շահերը կհամընկնեն:

ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012թ-ի մարտի 4-ին:


© 2009 ARMENPRESS.am