Իրանի հարցում Չինաստանը չի ենթարկվի Արեւմուտքի ճնշումներին

14:56, 10 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանի նկատմամբ Չինաստանի ճնշումը Արեւմուտքի կողմից պատժամիջոցներ կիրառելու շարունակությունը չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը իրանագետ Ռուդիկ Յարալյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում Չինաստանը խաղում է իր կանոններով: «Չինաստանի կողմից ճնշում է գործադրվում Իրանի իշխանության վրա, որպեսզի նավթի գինը իջեցվի: Նա այն երկիր չէ, որ հեշտությամբ ենթարկվի Արեւմուտքի ճնշումներին»,-ասաց Յարալյանը:

Իրանագետ Մհեր Բաղդասարյանն էլ նշեց, որ Չինաստանին ձեռնտու չէ Իրանի անկումը` հաշվի առնելով լարված իրավիճակը եւ մրցակցությունը ԱՄՆ-ի հետ: Չինաստանը չի ցանանա, որ  Պարսից ծոցի շարժման վերահսկողությունը ստանձնի ԱՄՆ-ն: 


© 2009 ARMENPRESS.am