«Նոր գիրք»-2/31. Նաղաշ Հովնաթան

09:28, 7 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Ամառային այս տապին մեր ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Հայ գրականություն

Նաղաշ Հովնաթան, «Տաղեր»


«Էդիթ Պրինտ»-ի «Իմ գրադարանը» մատենաշարի այս գիրքն ընդգրկում է Նաղաշ Հովնաթանի սիրո, խնջույքի, երգիծական, խոհախրատական տաղերը: Ժողովածուն հրատարակվել է 1983-ին լույս տեսած «Տաղեր»-ի հիման վրա, որը լիակատար է. ներկայացվում է նաև այդ հրատարկության Ասատուր Մնացականյանի «Նաղաշ Հովնաթան» առաջաբանը: Խմբագիր` Աշոտ Գաբրիելյան:

Ժամանակակից գրականություն

Հենրիկ Էդոյան, «Հենման կետ»


Գրքում զետեղված են Հենրիկ Էդոյանի` վերջին շրջանում գրված ստեղծագործությունները: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


© 2009 ARMENPRESS.am