Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է երաշխիքների շուրջ համաձայնագրի լրացուցիչ հայեցակարգի կիրառման մասին
16:15, 18 Հոկտեմբեր, 2015ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է երաշխիքների շուրջ համաձայնագրի լրացուցիչ հայեցակարգի կիրառման մասին: Հայեցակարգը թույլ է տալիս ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին իրականացնել միջուկային գործունեության անսպասելի ստուգումներ եւ ընդլայնում միջուկային օբյեկտներ նրանց մուտքի լիազորությունները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկի Ամանոն:
«Հոկտեմբերի 18-ին գլխավոր տնօրենը տեղեկացվել է Իրանի կողմից, որ Թեհրանը կսկսի կիրառել երաշխքիների մասին համաձայնագրի լրացուցիչ հայեցակարգը` չսպասելով մեջլիսի կողմից այն հաստատելուն, նաեւ ամբողջությամբ կիրականացնի 3.1 կոդը»,- ասվում է հաղորդագրությունում:
© 2009 ARMENPRESS.am