Շախմատի տանը մեկնարկել է Երևանի 87-րդ առաջնությունը

11:21, 25 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մայիսի 25-ին մեկնարկել է Երևանի 87-րդ առաջնությունը: Երևանի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 30 շախմատիստներ, իսկ 1-3-րդ հորիզոնականները տեղ զբաղեցրած շախմատիստները իրավունք կունենան  մասնակցելու Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հունիսի 1-ին:


© 2009 ARMENPRESS.am