Երևանի Նար-Դոսի փողոցում ավտոմեքենա է այրվում
20:45, 18 Հուլիս, 2016ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 18-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նար-Դոսի փողոցում այրվում է ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
© 2009 ARMENPRESS.am