Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կաջակցի Հայաստանի կարատեի ֆեդերացիային

12:19, 5 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 5  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պետական աջակցություն ստացող Հայաստանի կարատեի ֆեդերացիան ներկայացնող մարզիկները մեր երկիրը Տոկիոյի օլիմպիական խաղերում ներկայացնելու հնարավորություն ունեն:

«Հայաստանի կարատեի ֆեդերացիան, որն անդամակցում է ՄՕԿ-ի կողմից որպես օլիմպիական մարզաձև ճանաչված կարատեի միջազգային ֆեդերացիային, 2016 թ. օգոստոսի 5-21-ը Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերից հետո սկսվելիք քառամյա փուլում աշխատելու է, որպեսզի ֆեդերացիան ներկայացնող մարզիկները պատրաստ լինեն Տոկիոյում պայքարել օլիմպիական մրցանակների համար»,- նշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

 «Արմենպրես»-ը տեղեկացմամբ, այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվական բաժինը:


© 2009 ARMENPRESS.am