Ինտերնետում շահումով խաղերի ոլորտը լիցենզավորվում է
12:15, 25 Օգոստոս, 2016ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ, ըստ փոփոխության, այսուհետ ինտերնետում շահումով խաղերի ոլորտում գործունեություն ծավալելու համար ևս անհրաժեշտ է ունենալ լիցենզիա: Նրա խոսքով՝ նպատակն այդ ոլորտում մյուս գործունեություն ծավալողների հետ հավասար պայմաններ ստեղծելն է:
«Այս փոփոխությամբ ապահովում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գագիկ Խաչատրյանը և առաջարկեց նախագծի ընդունումը համարել անհետաձգելի:
© 2009 ARMENPRESS.am