15 սմ մորուքով բրիտանուհին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

10:51, 9 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակչուհի Հառնաամ Քաուրը ճանաչվել է գեղեցիկ սեռի՝ աշխարհում ամենաերիտասարդ ներկայացուցիչն ամենաերկար մորուքով: Ինչպես հայտնել Է BBC-ն, Քաուրի նվաճումը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Մեծ Բրիտանիայի Սլաու քաղաքի (Բերքշիրի կոմսություն) բնակչուհին 24 տարեկանում աճեցրել Է 6 դյույմ (ավելի քան 15 սանտիմետր) երկարությամբ մորուք: Աղջիկը խոստովանել Է, որ ինքն սկսել Է մորուք պահել, որպեսզի պաշտպանվի նրանցից, ովքեր երկար տարիներ ծաղրում Էին իր արտաքինը:   

BBC-ն նշում Է, որ բրիտանուհին տառապում Է հազվագյուտ հիվանդությամբ՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով: Այս հիվադնության ախտանիշներից մեկն արյան մեջ արական հորմոնների քանակության ավելացումն Է, ինչն, իր հերթին, կարող Է հանգեցնել դեմքին մազերի չափազանց մեծ աճի:  

Քաուրը մարտ ամսին դարձել Է առաջին մորուքավոր կինը, որը հարթակ Է բարձրացել Լոնդոնում կայացած Նորաձեւության շաբաթի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am