Samsung-ի նոր առաջատարը կհանդերձվի արհեստական ինտելեկտով

16:53, 7 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ Galaxy S8-ում կհայտնվի արհեստական ինտելեկտով վիրտուալ օգնական: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Korean Times-ը:

«Galaxy S8-ը կդառնա մեր առաջին սմարթֆոնն արհեստական ինտելեկտ-ասիստենտ տեխնոլոգիայով,- պատմել Է Samsung Electronics-ի փոխնախագահ Ին Յոնգ Ռին:- Դա առաջին քայլը կլինի այն մասին մեր պատկերացմանը հասնելու գործում, թե արհեստական ինտելեկտով սարքերն ինչպես կարող են մարդկանց կյանքն ավելի հարմարավետ դարձնել»:      

Ընկերությունը պլանավորում Է իր գաղափարն իրագործել վերջերս ձեռք բերած Viv սթարթափի շնորհիվ, որն զբաղվում Է խելացի օգնականի ստեղծմամբ: Այդ ասիստենտը կարող Է փոխգործակցել սարքերի եւ ծառայությունների հետ՝ տարբեր խնդիրների լուծման համար:


© 2009 ARMENPRESS.am