Արցախը նախատեսում է Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հրապարակել նոյեմբերի 8-ին

17:50, 7 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում է նոյեմբերի 8-ին հրապարակել Արցախի սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը:

«Սահմանադրական բարեփոխումների նախագածի մշակման աշխատանքներն ավարտվել են, ամենայն հավանականությամբ այն կհրապարակվի վաղը` նոյեմբերի 8-ին»,-ասաց Անուշ Ղավալյանը:

ԼՂՀ նախագահի սեպտեմբերի 6-ի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների նախագծի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ս.թ. նոյեմբերի 20-ը: 


© 2009 ARMENPRESS.am