Ստոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանին ավելի հանդարտ վերաբերվել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը

21:01, 24 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ համաձայն չէ Ռուսաստանից հնչող այն դիրքորոշման հետ, որը ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարում է սադրանք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, պաշտոնյան հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր ունի սեփական որոշումներ կայացնելու իրավունք:

«Չեմ հասկանում, երբ Ռուսաստանում կարծիք են հայտնում, թե Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի տարածումը սադրանք է: Դա ՆԱՏՕ-ն չէ, որ ընդլայնվում է, այլ Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Հունգարիան են ցանկություն հայտնել դաշինքին միանալու հացում»,- նշել է Ստոլտենբերգը: Նա ընդգծել է, որ ՌԴ-ն այլ ինքնիշխան պետությունների փոխարեն որոշումներ կայացնելու իրավունք չունի:

«Ռուսաստանին պետք է հանդարտվել և ընդունել այն փաստը, որ իր հարևանները կարող են իրենք ընտրել սեփական ուղին»,- շեշտել է դաշինքի գլխավոր քարտուղարը:


© 2009 ARMENPRESS.am