Արցախի նախագահն այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր

16:20, 26 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը տեղում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ընկերության ղեկավար կազմի հետ, քննարկել առկա խնդիրներն ու հետագա անելիքները:


© 2009 ARMENPRESS.am