ԵԱՏՄ-ն հավանության է արժանացրել մի շարք երկրների հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններ սկսելը

18:59, 26 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները հավանության են արժանացրել Իրանի, Եգիպտոսի, Հնդկաստանի և Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: 

«4 երկրների նախագահներ հավանության են արժանացրել առաջարկն այն մասին, որ մեզ անհրաժեշտ է սկսել բանակցություններ Իրանի, Եգիպտոսի, Հնդկաստանի և Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Սա նշանակում է, որ արդեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակով կսկսվի այդ երկրների հետ ինտենսիվ գործընթաց` համաձայնագրերը նախապատրաստելու համար»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը:


© 2009 ARMENPRESS.am