ԱՄՆ նախագահի և առաջին տիկնոջ առաջին պարը

12:40, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և կինը` Մելանիան, հունվարի 20-ի երեկոյան, ավանդույթի համաձայն, պարել են հանդիսավոր երեկույթին` ի պատիվ երկրի նոր ղեկավարի երդմնակալության: Դուրս գալով բեմ` ԱՄՆ-ի 45-րդ նախագահը, դիմելով երաժիշտներին, ասել է. «Ահա այն, ինչ ես համարում եմ մեծ տաղանդ»:

Մենք դա արեցինք

«Դե ինչ, մենք դա արեցինք: Մենք տվեցինք այս ճանապարհի մեկնարկը: Մեզ ասում էին, թե մենք որևէ շանս չունենք, բայց մենք գիտեինք, որ հաղթելու ենք: Այսօր մեզ համար մեծ օր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է  Դոնալդ Թրամփը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին աջակցության համար: Նա երախտագիտությունն է հայտնել նաև կնոջը` Մելանիային:

Առաջին պարը

Թրափի խոսքերից հետո դահլիճում հնչել էամերիկյան լեգենդար երգիչ Ֆրենկ Սինատրայի «Իմ ճանապարհը» (My Way) երգը: Մինչ այդ Առաջին տիկինը փոխել էր իր` դիզայներ Ռալֆ Լորենի հեղինակած երկնագույն հագուստը` փոխարինելով այն վառ-մարմնագույն զգեստով:

Մի քանի րոպե անց պարող զույգին` նախագահ Թրամփին և նրա կնոջը, միացել են փոխնախագահ Մայքլ Փենսն իր կնոջ հետ: Այնուհետև պարահրապարակ են եկել Դոնալդ Թրամփի երեխաները: 


© 2009 ARMENPRESS.am