«Բարսելոնա»-ում վստահ են՝ Մեսսին կմնա ակումբում

14:10, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը վստահ է, որ Լեո Մեսսին կերկարաձգի պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին գրում է իսպանական Marca-ն: «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսի խոսքով` Մեսսին երջանիկ է Բարսելոնայում, իսկ ակումբը գոհ է արգենտինացուց:

Մեսսին ֆուտբոլ խաղալ սկսել է երիտասարդ տարիքում և «Նյուելս Օլդ Բոյսի» երիտասարդական թիմից «Բարսելոնա» է տեղափոխվել 2000 թվականին։ 2004-2005 թվականների մրցաշրջանում նա դարձավ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությունում գոլի հեղինակ է դարձել։ 


© 2009 ARMENPRESS.am