Արամ Սարգսյանը կառաջադրվի Սյունիքի մարզում

15:48, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Սյունիքի մարզում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Ինքս եմ վերագործարկել Ագարակի գործարանը, շատ լավ ճանաչում եմ Սյունիքի բնակչությանը, եղբայրս՝ սպարապետ Վազգեն Սարգսյանն էլ է երկար ժամանակ այդ տարածքում ապրել: Շատ լավ ծանոթ եմ այդ մարզին, այդ պատճառով էլ առաջադրվելու եմ այնտեղ»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը նշեց, որ իր ծննդավայր Արարատի մարզում առաջադրվելու է «Հանրապետություն» կուսակցության մեկ այլ անդամ:


© 2009 ARMENPRESS.am