Տիգրան Պետրոսյանը դարձավ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

17:01, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ արագ շախմատի Հայաստանի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 8 հնարավորից 7 միավորով Հայաստանի չեմպիոն դարձավ Տիգրան Պետրոսյանը: 6,5 միավոր փոխչեմպիոն դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը: Եռյակի վերջում 6 միավորով Գևորգ Ալավերդյանն է:

Արագ շախմատի Հայաստանի առաջնությանը մասնակցում էին 60 շախմատիստներ: 


© 2009 ARMENPRESS.am