Մյանմայում ազատ են արձակվել պատանդ զբոսաշրջիկներն

18:00, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյանմայում բանակցությունների շնորհիվ ազատ են արձակվել պատանդ վերցրված 40 զբոսաշրջիկներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ`  այդ մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Nation TV-ին:
Նշվում է, որ Թայլանդից զբոսաշրջիկներին պատանդ էին վերցրել տեղացի ժողովուրդների ներկայացուցիչներից բաղկացած գրոհայինների խումբը՝ Մյանմայի Կարեն նահանգի տարածքում:

Նրանք Թայլանդի իշխանություններից պահանջում էին ազատել իրենց անդամներից մեկին, որին թագավորության իրավապահները նախկինում ձերբակալել էին թրաֆիքինգի մեղադրանքով:

Բանակցություններից հետո զինյալները համաձայնվել են ազատ արձակել պատանդներին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, սակայն զինյալները ձերբակալված չեն և սպառնում են կրկին պատանդ վերցնել Թայլանդի բնակիչներից, եթե իրենց պահանջները չկատարվեն:


© 2009 ARMENPRESS.am