Qatar Airways-ի ինքնաթիռն ավարտել Է աշխարհում ամենաերկարատեւ ուղիղ թռիչքը

10:44, 6 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռը, որը մեկնել Էր Քաթարի մայրաքաղաքից, վայրԷջք Է կատարել Նոր Զելանդիայի Օքլենդի օդանավակայանում՝ առաջին անգամ ավարտելով աշխարհում ամենաերկարատեւ ուղիղ առեւտրային թռիչքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New Zealand Herald թերթի կայքը:
14,5 հազար կիլոմետր հեռավորության աննստափոխ թռիչքի տեւողությունը կազմել Է 16 ժամ 15 րոպե: Հանդիպական քամու պատճառով հետադարձ ուղեւորությունը կարող Է տեւել ավելի քան 18 ժամ:  
Թռիչն իրականացրել Է 259 նստատեղով Boeing 777-200 ինքնաթիռը: Ինչպես նշել Է հրատարակությունը, իր պատմական թռիչքի ժամանակ ինքնաթիռը եղել Է լեփլեցուն: Ինքնաթիռի անձնակազմը ներառել Է 4 օդաչուների եւ 15 ուղեկցորդների: Թռիչքի ժամանակ ուղեւորներին մատուցվել են ընդհանուր առմամբ 1,1 հազար գավաթ սուրճ եւ թեյ, ինչպես նաեւ երկու հազար սառն ըմպելիքներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am