16:16, 23 Փետրվար, 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուփերթինո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) Apple կորպորացիայի աշխատակիցների համար նոր ավանը կբացվի 2017 թվականի ապրիլին: Ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին այս մասին հայտարարել են ընկերության ներկայացուցիչները:
Շուրջ 700 հազար քառակուսի մետր մակերեսով ավանի, որն ստացել Է Apple Park անվանումը, կառուցումը մտահղացվել Էր տակավին կորպորացիայի նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի (1955 - 2011) օրոք: Վերջինիս անունով կկոչվի շնորհանդեսների անցկացման համար հատուկ դահլիճը, որը գտնվում Է բացման պատրաստվող համալիրում:
Ենթադրվում Է, որ հետագայում Apple-ն իր նորույթներից մի քանիսը լրագրողներին կներկայացնի հենց այնտեղ:
Ավանում կտեղավորվի ընկերության աշխատակիցների մի մասը (շուրջ 12 հազար մարդ), որոնց կբերեն Apple-ի՝ ոչ հեռու գտնվող կենտրոնակայանից:
Apple-ը չի հայտնել, թե ինչ գումար Է նստել նոր համալիրի ստեղծումը, բայց, Wall Street Journal թերթի տվյալներով՝ դրա համար կարող Էր ծախսվել 3-ից մինչեւ 5 միլիարդ դոլար: Ավանում, բացի աշխատանքային մասնաշենքերից, նաեւ կգտնվեն Apple-ի ֆիրմային խանութը եւ սրճարան այցելուների համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: