Չինաստանի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը տասը մարդու կյանք է խլել

15:16, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Նանչանգ քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է տասը մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը` վկայակոչելով չինական Xinhua գործակալությունը:

Հրդեհը բռնկվել է փետրվարի 25-ի առավոտյան: Դեպքի վայր են ժամանել տասնյակ հրշեջ և փրկարար ծառայության մեքենաներ:

Կրակից խուսափելու նպատակով երկրորդ հարկից մի մարդ պատուհանից դուրս է ցատկել,  վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց:

Ենթադրվում է, որ հրդեհի պատճառը եղել է միացված սարքավորումներից մեկը: Կատարվածի առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է յոթ մարդու: 


© 2009 ARMENPRESS.am