Հայտնի Է դարձել նոր iPhone-ի դիզայնը

15:03, 21 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iPone 8-ը, որն Apple ընկերությունը կներկայացնի 2017 թվականի աշնանը, արտաքինից նման կլինի օրիգինալ iPhone-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է կորեական ET News պորտալը՝ վկայակոչելով անանուն աղբյուր:   
Ինսայդերի խոսքով՝ սմարթֆոնը կունենա «կաթիլանման դիզայն», այսինքն՝ հետին պանելը եւ կողեզերերն ավելի կլորացված կլինեն, քան ներկայիս iPhone-ներինը: Նշվում Է, որ ընկերությունում այդ կերպ փորձում են վերստեղծել ամենաառաջին iPhone-ի դիզայնը, որը ներկայացվել Է 10 տարի առաջ:   
«Apple-ի նոր iPhone-ի հետին կափարիչը պատրաստված կլինի ապակուց,- հավելել Է աղբյուրը:- Այդ ապակին կլորացված կլինի բոլոր չորս կողմերից»: 
Մարտի սկզբին հաղորդվել Էր, որ iPhone 8-ը կստանա 5,8-դյույմանոց OLED-դիսփլեյ:


© 2009 ARMENPRESS.am