Հանրայինը Եվրատեսիլին Արծվիկի մասնակցության թեմայով որեւէ պաշտոնական գրություն չի ստացել Ուկրաինայից

20:07, 21 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ 2017  թվականին Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակից Արծվիկ Հարությունյանին կարող են արգելել մուտք գործել Ուկրաինա՝ Ղրիմ այցելելու պատճառով: Ուկրաինայի անվտանգության  ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն ասել է, որ եթե Հարությունյանը եղել է թերակղզում, ապա նրա մասով առանձին որոշում կկայացվի։ «Արմենպրես»-ին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ Հայաստանն արդեն մեկ տասնամյակից ավելի է մասնակցում է Եվրատեսիլին: Այժմ էլ ընթանում են այս տարվա մրցույթի նախապատրաստական աշխատանքները: «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այս թեմայի վերաբերյալ որեւէ պաշտոնական գրություն չի ստացել»,-նշված է հաղորդագրության մեջ:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո: Օրերս կայացել է «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան. Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին կներկայանա “Fly with me” երգով:


© 2009 ARMENPRESS.am