Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

10:39, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի շրջանների զգալի մասում մարտի 22-ին, Սյունիքում և Արցախում մարտի 23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 24-26-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ը կբարձրանա 3-4 աստիճանով: 
Երևան քաղաքում՝ մարտի 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 


© 2009 ARMENPRESS.am