Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ամերիկյան հավաքի ընթացքում

11:19, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամերիկյան երկշաբաթյա հավաքի ընթացքում կունենա 5 մրցակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմի մրցակիցները կլինեն «Լոս Անջելես Գալաքսի»-ն, «Բարսելոնա»-ն, «Ռեալ Սոլթ Լեյք»-ը, «Ռեալ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ին:

Խաղերը կկայանան Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Սոլթ Լեյք Սիթիում, Սանտա Կլարայում: 


© 2009 ARMENPRESS.am