Մեծ Բրիտանիայի խորհրդարանի տարածքում կրակոցներ են հնչել. BBC

19:06, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հարակից տարածքում կրակոցների մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Վեստմինստերյան պալատի հարակից տարածքն արգելափակվել է:

«Ականատեսները ևս նշում են, որ տեսել են վիրավոր անձանց, ինչպես նաև պալատի տարածքում դանակով շրջող անձի»,- փոխանցում է BBC-ն:


© 2009 ARMENPRESS.am