Օդերեւութաբանները ատլաս են թողարկել ամպերի 12 նոր տեսակներով

14:12, 23 Մարտ, 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել Է 12 նոր տեսակի ամպերի ճանաչման մասին: Դրանք բոլորոը հավաքված են Ամպերի միջազգային ատլասի վերջին հրատարակությունում, որն ամպերի ձեւերի դասակարգման՝ աշխարհում ամենահեղինակավոր տեղեկատուն Է, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:  
Ատլասի նոր հրատարակության մեջ, որն առաջինն Է 30 տարում, այլոց թվում տեղ են գտել արտասովոր ալիքաձեւ ամպերը, որոնք նման են ծովի ալիքներին, եթե դրանց նայես ջրի տակից: Առաջին անգամ դրանք լուսանկարվել են 2006 թվականին ԱՄՆ-ի Այովայի նահանգում:
Լրացված ցանկում նաեւ ներառվել են գլորվող ամպերը, որոնք ձեւով հորիզոնի գծի երկայնքով ձգվող խողովակ են հիշեցնում: Գիտնականներն ասում են, որ ատլասի նորացմանն օգնել են այն լուսանկարները, որոնք բազմաթիվ սիրող օդերեւութաբաններ արել են իրենց սմարթֆոններով: 
Բացի ամպերից, ատլասում նաեւ ներառված են տեղեկություններ ծիածանների հազվագյուտ տեսակների, ձնե մրրկասյուների եւ կարկուտի մասին:

© 2009 ARMENPRESS.am