Գալուստ Սահակյանը Կարապետ Շահբազյանին պարգեւատրել է ԱԺ պատվո մեդալով

12:15, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ մշակույթի բնագավառում ունեցած ավանդի համար մարտի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ ԱԺ նախագահը արժեւորել է թատրոնի մեծ դերը մշակույթի զարգացման ու պահպանման գործում եւ թատերական գործիչներին մաղթել ստեղծագործական բեղուն գործունեություն եւ նորանոր հաջողություններ: 


© 2009 ARMENPRESS.am