ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին խոստովանել Է. որ թխելու շնորհք չունի

13:32, 27 Մարտ, 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին Twitter-ի իր օգտահաշվում խոստովանել Է, որ թխելու շնորհք չունի: «Առաջադրանքս պարզ Էր… »,- այրված խմորեղենի լուսանկարը մեկնաբանել Է ամերիկացի դիվանագետը: Գրությանը Հեյլին հավելել Է այնպիսի հեշթեգներ, ինչպիսիք են «Եփել չգիտեմ» եւ «Կլվանամ ամանները»:   
Twitter-ում Նիքի Հեյլիի Էջն աստիճանաբար ժողովրդականություն Է ձեռք բերում ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն ստանձնելուց հետո: Այս պահին Էջին բաժանորդագրված Է 243 հազար օգտատեր: Սակայն դա զգալիորեն քիչ Է, քան նրա նախորդինը՝ Սամանթա Փաուերինը: Միացյալ Նահանգների նախկին մշտական ներկայացուցչի Էջն ընթերցում Է սոցիալական ցանցի 659 հազար օգտատեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:  

© 2009 ARMENPRESS.am