«Արմավիր» ՔԿՀ-ում սպանության փորձ է կատարվել

15:18, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մարտի 25-ին դատապարտյալների միջև տեղի է ունեցել վիճաբանություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վիճաբանության ժամանակ դատապարտյալներից մեկը ստացել է մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 34-104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանության փորձ):

 Կատարվում է քննություն: 


© 2009 ARMENPRESS.am