Դոլարն արժեզրկվել է, եվրոն ու ռուբլին` արժևորվել

19:10, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 27-ին կազմել է 484,00 դրամ: Այն  մարտի 25-ի համեմատ արժեզրկվել է 0,04 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 526,01 դրամ՝ արժևորվելով 2,91 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 609,45 դրամ է՝ մարտի 25-ի համեմատ այն արժևորվել է 4,84  դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 27-ին կազմել է 8.52 դրամ` մարտի 25-ի համեմատ այն արժևորվել է 0,08 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 274,34 դրամ, ոսկի՝ 19.412,3 դրամ, պլատին` 15.000,77 դրամ:


© 2009 ARMENPRESS.am