Արցախի Նախագահը մասնակցել է Վալերի Գասպարյանի 70-ամյակի հանդիսավոր միջոցառմանը

19:47, 27 Մարտ, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Վալերի Գասպարյանի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


© 2009 ARMENPRESS.am