Դուբայն արհեստական ինտելեկտ կներդնի կառավարական հիմնարկություններում

10:15, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի արհեստական ինտելեկտի լաբորատորիան շուտով կսկսի կառավարության եւ մասնավոր հատվածի աշխատակիցների ուսուցումը՝ նպատակ ունենալով ռոբոտներ ներդնել նրանց աշխատանքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Khaleej Times հրատարակությունը: Լաբորատորիան բացվել Է մարտի 27-ին եւ արդեն ապրիլին կսկսի 200 մարդու ուսուցումը: Այն նաեւ մշտապես բաց կլինի գիտնականների, ուսանողների եւ բոլոր ցանկացողների համար: 
«Առաջ շարժվելու համար մենք պետք Է վերանայենք կառավարության աշխատանքը եւ արհեստական ինտելեկտ մտցնենք մեր ծառայություններում: Մենք այլ ընտրություն չունենք, քան այդ տեխնոլոգիան ընդունելը»,- հայտարարել Է Դուբայի Smart Dubai Office-ի ղեկավար դոկտոր Աիշա բին Բուտի բին Բիշրը:
Ծրագրի մշակողների կարծիքով՝ այդ հիմնարկությունների աշխատանքում նոր տեխնոլոգիաների ներդրումը զգալիորեն կդյուրացնի այն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am