Մայքլ Կարիգը` Հենրիխ Մխիթարյանի մասին

15:32, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մայքլ Կարիգը խոսել է Հայաստանի ազգային թիմի անդամ և իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Առաջին անգամ Մխիթարյանին տեսել եմ նախամրցաշրջանային մարզման ժամանակ և միանգամից էլ մտածեցի, որ նա կատարյալ խաղացող կդառնա: Այդ մասին ասել եմ նաև Էշլի Յանգին: Մխիթարյանն օգտագործում է երկու ոտքերն էլ, արագ է: Նա ճիշտ դիրք է ընտրում խաղադաշտում: Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Կարիգը:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրել է 15 խաղ և խփել 3 գոլ:


© 2009 ARMENPRESS.am