Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ խնդրի կարգավորման գործում ԱՄՆ կարևոր դերը. Նալբանդյան

17:10, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի կարևոր դերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք բարձր ենք գնահատում այն կարևոր դերը, որ Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, խաղում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Հավատացած եմ, որ եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել»,- շեշտեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:


© 2009 ARMENPRESS.am