Ջենիֆեր Լոպեսը միացել է «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին

12:34, 22 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ևս միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին: Իր աջակցության մասին տեսագրությունը հրապարակվել է համացանում:

«Մենք պետք է հետևողական լինենք մարդու իրավունքների պաշտպանության գործում, օգնենք փախստականներին և երեխաներին: Իմ անունն է Ջենիֆեր Լոպես և ես խոստանում պահել խոստումը և երբեք չմոանալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է Ջենիֆեր Լոպեսը:

«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացելԿոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհու: Անայի համար մրցակցություն է ծավալվում Մայքլի և Քրիսի միջև: Սիրային եռանկյունու պատմությունը զարգանում է Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության սյուժետային գծերի զարգացմանը զուգահեռ:


© 2009 ARMENPRESS.am