Մահացել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մայրը

14:20, 25 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանր հիվանդությունից հետո մահացել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մայրը` Ռիմա Վաղարշակի Նաղդալյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 26-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 27-ին` ժամը 13:00-ին, նույն վայրից:  


© 2009 ARMENPRESS.am