Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Պոլսո պատրիարքարան է այցելել

15:40, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսը և գլխավոր հյուպատոս Ջենիֆեր Դեյվիսը Պոլսո Հայոց պատրիարքարանում հանդիպել են պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Ջոն Բասսը ցանկություն է հայտնել Աթեշյանից տեղեկանալ թուրքահայ համայնքի կյանքին առնչվող հարցերից:

Պատրիարքական ընդհանուր փոխանորդը գոհունակություն է հայտնել այցի առնչությամբ` պարզաբանումներ ներկայացնելով դիվանագետի համար հետաքրքրություն առաջացրած թեմաների վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am