Վրաստանում վթարի հետևանքով 36-ամյա հայ կին է մահացել. ՀՀ մեկ քաղաքացի հիվանդանոցում է

18:04, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 28-ին Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին` Միսակցիելի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրասպորտային պատահար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, «Lada Samara» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով 1980 թվականի ծնված Զառա Մ.-ը (ՀՀ քաղաքացի) մահացել է, իսկ 1943 թ. ծնված Գագիկ Հ.-ը (ՀՀ քաղաքացի) հոսպիտալացվել է Մցխեթայի ԲԿ:


© 2009 ARMENPRESS.am