ԻՊ-ն ստանձնել է Բաղդադի պայթյունի պատասխանատվությունը

13:26, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել ապրիլի 28-ին Բաղդադում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ Al Arabia-ն տեղեկացրել էր, որ Իրաքի մայրաքաղաքի էլ-Կարադդա թաղամասում պայթել է ականապատ մեքենա: Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, յոթը վիրավորվել են:


© 2009 ARMENPRESS.am