Ըմբիշ Լևան Բերիանիձեն դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

22:59, 5 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Լևան Բերիանիձեն դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության ազատ ոճի 125 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար մրցում էին Լևան Բերիանիձեն և սլովակ Սոսլան Գագլոևի հետ: Հայաստանը ներկայացնող վրացի ըմբիշը հաղթեց 3:1 հաշվով և դարձավ բրոնզե մեդալակիր:

Մինչ այս բրոնզե մեդալ նվաճեցին Գրիգոր Գրիգորյանը և Վալոդյա Ֆրանգուլյանը:


© 2009 ARMENPRESS.am