Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ներսիկ Իսպիրյանի մենահամերգին

10:07, 8 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի մենահամերգին, որի շրջանակում իրենց կատարումներով հանդես են եկել նաև Արաբո և Աղասի Իսպիրյանները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ազատության հրապարակում կազմակերպված համերգը մեկտեղել էր ինչպես երևանցիներին, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերին: Համերգի ընթացքում հնչել են ազգագրական և հայրենասիրական երգեր:  

 

 

 


© 2009 ARMENPRESS.am